ORANGE ARMENIA-Ն ԿՄԻԱՆԱ UITE-ԻՆ
Տնտեսություն
15:08 17/07/2009

ORANGE ARMENIA-Ն ԿՄԻԱՆԱ UITE-ԻՆ

Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը` Orange Armenia ընկերությունը մտադիր է առաջիկա եռամսյակում անդամակցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (UITE): Այս մասին այսօր մեկնարկած Start-up ֆորումի ժամանակ ասաց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա նաև ասաց, որ նախօրեին միությանը միացել են երկու նոր ընկերություն: Առաջինը ADC ընկերություն է, որը հանդիսանում է Երևանում և մերձակա շրջաներում հեռահաղրդակցության շուկայի առաջատարներից, և Imax ինտերնետ-պրովայդերը:

Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000 թվականին ու միավորում է հեռահաղորդակցության ոլորտի տեղական և միջազգային 31 առաջատար ընկերությունների:

Այն յուրաքանչյուր տարի կազմակերպում է DigiTec բիզնես ֆորումը և DigiTec միջազգային ցուցահանդեսը, որոնք միջազգային ընկերություններին հնարավորություն են տալիս ուսումնասիրել տեղական ՏՏ շուկան և գան Հայաստան:


Placeholder
ORANGE ARMENIA-Ն ԿՄԻԱՆԱ UITE-ԻՆ