ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Կրթություն, գիտություն
13:05 18/07/2009

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Այս տարի սեպտեմբերին կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի Հայաստանյան 4-րդ ամենամյա Օլիմպիադան: Այն տեղի կունենա «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Գայանե Մարկոսյանը:

«Բոլոր ուսանողներին և երիտասարդ մասնագետներին, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ ոչ միայն միկրոէլեկտրոնիկայից, էլեկտրոնային սխեմաների նախագծումից, այլ նաև ծրագրավորումից, մաթեմատիկական մեթոդներից ու ալգորիթմներից, հրավիրում ենք մասնակցելու Միկրոէլեկտրոնիկայի Հայաստանյան 4-րդ Օլիմպիադային» - ասում է օլիմպիադայի Ծրագրային Կոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Անվանակարգերը շատ են, մրցանակները ևս: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ: Կարող են մասնակցել քոլեջների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կամ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մասնագետները: Տարիքային սահմանափակում՝ մինչև 30 տարեկան:

Օլիմպիադան կանցկացվի 2 փուլով: 1-ին փուլը կանցկացվի ստուգարքի ձևով: 2-րդ փուլը կկայանա մրցակցության ձևով՝ մասնակիցներին տրամադրելով ինքնատիպ լուծումներ պահանջող խնդիրներ: 2-րդ փուլից հետո տեղի կունենա հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:


Placeholder
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ