Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կիրակի` հուլիսի 19-ին վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է Երևան-Բաթումի ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Հանդիպման վերջում Վրաստանի էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանյան հայտարարել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն նոր ճանապարհ է կառուցվել Հայաստանից դեպի Նինոծմինդա:
«Վերանորոգվել են նաև այլ տեղեր` Վրաստանից դեպի Հայաստան տանող: Այս փուլում շարունակվում է Ախալցխայի ճանապարհի կառուցումը, որի ընթացքին հայկական պատվիրակությունը կծանոթանա տեղում», -ասել է Ժվանյան, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր հերթին նշել է, որ նոր կառուցվող ճանապարհը կլինի ժամանակակից և եվրոպական չափանիշներին համապատասխանող:
«Նոր ավտոմայրուղին կավելացնի բեռների փոխադրումը և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը», - ասել է հայ նախարարը:
Երևան-Բաթում ավտոմայրուղու կառուցան համաձայնությանը կողմերը հասել են 2008-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Վրաստան:
Երևանից Բաթումի ձգվող ճանապարհը 700 կմ է, իսկ ավտոմայրուղու շնորհիվ այն կկրճատվի և կհասնի 450 կմ-ի:

Placeholder