ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մշակույթ
12:33 20/07/2009

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Մեկ շաբաթ շարունակ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ու դիտել աշխարհահռչակ կինոգործիչների վերջին աշխատանքները` «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Նախօրեին արդեն հայտնի դարձան մրցանակների արժանացած ֆիլմերը:

Ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքի, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար, հատուկ մրցանակին («Արծաթե ծիրան»)` լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար, ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին` Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ու «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացել դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդին «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար, «Արծաթե Ծիրանի»` Սերգեյ Բուկովսկուն «Ողջերը» ֆիլմի համար, ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմի համար:

Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արկա Մանուկյանին «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմի համար, ժյուրիի դիպլոմներ են տրվել Լևոն Քալանթարին «Կովկասի ազգականուհին» ֆիլմի համար և Ֆրեդերիկ Բալեգջյանին «Մեր աշխարհը» ֆիլմի համար:

Ֆիպրեսի (FIPRESCI-ի)` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը տվել է Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար, իսկ էկումենիկ ժյուրիի մրցանակը` Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 12-ին: Կինոփառատոնին ներկայացված է եղել 110 ֆիլմեր 40 երկրներից, 50-ից ավելի հայկական ֆիլմեր:
Placeholder
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ