Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաց լեզվի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 13,5-ն է: Ռուսաց լեզվի միասնական լրացուցիչ քննությունից 17.5- 20 միավոր է ստացել 7 դիմորդ, նույնքան դիմորդ էլ ստացել է 13.5-17.25 միավոր, իսկ 7.5- 13.25 միավոր է ստացել 12 դիմորդ: Քննությանը դրական միավոր շեմը չի հաղթահարել 1 դիմորդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Գ. Մանուկյանի խոսքով, քննությանը նախապես դիմում-հայտ էին ներկայացրել 38 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել է 27-ը, բացակայել է 11 դիմորդ:
Նշենք, որ քննությունը անցկացվել է հունիսի 16-ին, այն անցկացնելու համար ձևավորվել էր երկու քննական կենտրոն` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցում:

Placeholder