ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆՆ ՈՒ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ԱՌԱՋԻԿԱՅՈԻՄ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆ
Մշակույթ
15:12 21/07/2009

ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆՆ ՈՒ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ԱՌԱՋԻԿԱՅՈԻՄ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆ

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը չի մասնակցել «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնին, քանի որ իր նոր ֆիլմի վրա է աշխատում: Այս մասին ասուլիսում ասաց նրա կինը` կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ըստ նրա, ֆիլմի սցենարի հեղինակը Ա. Էգոյանը չէ: Նա բեմադրիչն է: Ֆիլմը նկարահանվել է Տորոնտոյում: Այն սեպտեմբերին ներկայացվելու է Տրոնոտոյի կինոփառատոնին:

Արսինե Խանջյանը նաև տեղեկացրեց, որ ինքն իր ուժերը փորձում է թատրոնում: Նա բեմադրելու է իռլանդացի հեղինակի «Պիկասոյի կանայք» ներկայացումը: Ներկայացումը պատմում է Պիկասոյի ութ կանանց մասին, որոնք մահացած են ու պատմում են իրենց տեսակետները Պիկասոյի մասին:

Ինչպես ասաց Ա. Խանջյանը, առաջիկայում ինքն ու Ա. Էգոյանը համատեղ ծրագրեր չունեն:
Placeholder
ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆՆ ՈՒ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ԱՌԱՋԻԿԱՅՈԻՄ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆ