Ա. ԽԱՆՋՅԱՆ. ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ
Մշակույթ
13:30 21/07/2009

Ա. ԽԱՆՋՅԱՆ. ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ

«Երեք տարի է Հայաստանում չեմ եղել: Համեմատական հայացքով անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին` կարող եմ ասել, որ կա զգալի առաջընթաց: Այնպիսի տպավորություն է, որ 10 տարվա փորձառնություն ունի»,- ասուլիսում այս մասին ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Նա եկել է Հայաստան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունեցել հուլիսի 12-19-ը:

Ըստ նրա, փառատոնը կազմակերպչական առումով շատ հետաքրքիր ճանապարհ է անցել: Ինչպես ասաց Ա. Խանջյանը, այժմ ժողովուրդն ավելի շատ են գնում ֆիլմեր դիտելու, իսկ ֆիլմերն էլ իրենց բովանդակությամբ ավելի հետքրքրական են դարձել, ավելի խորիմաստ, համաշխարհային կինոարվեստի մոտեցումներին համահունչ:

Ինչ վերաբերում է միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում (նա եղել է ժյուրիի անդամ) «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացած վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմին, Ա. Խանջյանը նշեց, որ այն իր մեջ պարունակում էր ժյուրիի անդամների կողմից առաջ քաշած ընդհանուր բոլոր մոտեցումները, գաղափարները: Իսկ նույն անվանակարգում ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին արժանացած թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը նա նույնպես մրցանակի արժանի ֆիլմ համարեց:

Placeholder
Ա. ԽԱՆՋՅԱՆ. ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑԵԼ