Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 21-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրեցին, որ հուլիսի վերջին հավաքվելու են Լեհաստանի Կրակով քաղաքում և նախապատրաստելու են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար նախատեսված Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը: Այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Բաքվում` պաշտոնական տարբեր մակարդակներով հնչեցին հայտարարություններ, որոնք բավականին հետաքրքիր եզրահանգումների տեղիք են տալիս:
«Եթե հայկական կողմը հաշվի առնի իրական իրավիճակը, վերլուծի և ուշադրություն դարձնի Ադրբեջանի աճող հնարավորությունները, ապա ղարաբաղյան հարցը մոտ ապագայում կլուծվի»,- կառավարության երեկվա նիստում հայտարարեց Իլհամ Ալիևը: Ուշադիր կարդալու դեպքում աչքի է զարնում կրտսեր Ալիևի հայտարարության բովանդակային նմանությունը Խրուշչովի հայտնի` «Ամերիկային հասնել, անցնել»-ին (այստեղ ևս տնտեսական զարգացման հիմքում դրվում է ոչ թե սեփական քաղաքացիների բարեկեցությունը, այլ երևակայական կամ իրական հակառակորդին ինչ-որ չափանիշներով գերազանցելը):
Փաստորեն Ադրբեջանում դեռ պայքարում են Հայաստանին «догнать-перегнать»-ի համար: Միանգամից նշենք, որ ինչպես Խրուշչովի, այնպես էլ Ալիևի դեպքում նշված տեսլականներն անիրագործելի են: Պատճառները խորքային են և առաջիկայում մեկ այլ առանձին հրապարակմամբ դրանց կանդրադառնանք: Հիշեցնենք ընդամենը, որ երկու օր առաջ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը ադրբեջանցի լրագրողներին հանգամանալից բացատրել էր, որ եթե անգամ ոչ միայն Ռուսաստանը, այլև ամբողջ աշխարհը հայերին ստիպի, միևնույն է` հայերը տեղի չեն տալու:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի շեշտադրումներին, ապա դրանք բավականին ուշագրավ են: Փաստորեն Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայն ասել է այն, ինչ պնդում են փորձագետները (մեր հրապարակումներում բազմիցս ենք անդրադարձել այդ խնդրին)` Բաքվում փոխզիջումների պատրաստ չեն և կառուցողականության մասին հայտարարություններն ընդամենը միֆ են:
Նույն օրը խոսեց նաև Վաֆա Գուլուզադեն ու ասաց այն ամենը, ինչ մտածում են Բաքվի պաշտոնյաները, բայց չեն կարող հրապարակավ ասել («Ծաղրածուն արքայի բերանն է» առածն արդիականությունը երբեք չի կորցրել): «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են թեկուզ ձվածեղ պատրաստել: Ադրբեջանը չի ընդունել Մադրիդյան սկզբունքները, և ադրբեջանական հողերը հանրաքվեի միջոցով Հայաստանին փոխանցելու ցանկացած նորացված տարբերակ անընդունելի է Ադրբեջանի համար: Ես համարում եմ, որ այժմ Կրակովում լավ եղանակ է, համանախագահները կգնան այնտեղ` մի քիչ զբոսնելու, հանգստանալու: Իսկ դրա արդյունքում մեզ կփոխանցեն հերթական մեռելածին փաստաթուղթը, որը չի ընդունվելու»,- ասել է Ալիևների կլանի ընտանեկան «քաղաքագետը»: Ապակոդավորենք Վաֆա Գուլուզադեի (հասկանալ` պաշտոնական Բաքվի) հայտարարություններն ու ներկայացնենք հետևություններ:
Ա) Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Սա փաստագրվեց և Իլհամ Ալիևի հայտարարությամբ, և Վաֆա Գուլուզադեի պնդումներով: Փաստորեն Բաքվում չեն ուզում պատկերացնել որևէ լուծում, որը կտարբերվի իրենց պատկերացրած իդեալական տարբերակից: Սա նշանակում է` փոխզիջումներին պատրաստ չլինել: Իհարկե, չի կարելի է ասել, որ հայկական կողմում նման դրևորումներ չկան («ոչ մի թիզ հող»), սակայն այդ ձևակերպումը պաշտոնական շրջանակներից երբեք չի հնչել: Կարծում ենք, միջազգային հանրությունը հաշվի կառնի այս իրողությունը` տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները որոշելիս:
Բ) Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից (այսինքն` միջնորդների ֆորմատից): Թեև նախկինում էլ պաշտոնական Բաքուն բազմիցս դժգոհել է Մինսկի խմբի արդյունավետությունից (դա բացատրելով այն բանով, որ չգիտե՞ս ինչու այդ միջնորդներն ականջալուր են լինում նաև հայկական կողմի փաստարկներին): Սակայն վերջին շրջանում, զգալով Մոսկվայի, Բրյուսելի (որին Փարիզն է ներկայացնում) ու Վաշինգտոնի հնարավոր կոշտ հակազդեցությունը, Բաքուն կառուցողականության ու գոհունակության իմիտացիա էր անում: Փաստորեն Գուլուզադեն ամեն ինչ դրեց տեղը` եթե «ձվածեղ էլ սարքեն», արդյունքում «մեռելածին փաստաթուղթ» է լինելու։ Այս բանաձևումը հուշում է, որ Բաքուն հրաժարվում է հակամարտության լուծման մեջ մասնագիտացած միջնորդների ծառայություններից: Ադրբեջանը բազմիցս է ապացուցել, որ իր համար ավելի նպատակահարմար է հարցի լուծումն անտեղյակ մարմնում որոնելը: Դե, իհարկե, միշտ էլ կարելի է «տարածքային անձեռնխելիության» հռետորաբանությամբ նպաստավոր հայտարարություններ կորզել, ասենք, Աֆրիկյան միության կամ ԱՍԵԱՆ-ի նման կառույցներում, որոնց հարյուրավոր անդամներից հազիվ մեկը կամ երկուսը կարող են Ադրբեջանը քարտեզի վրա ճիշտ ցույց տալ: Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ այսօրինակ հայտարարություններն առնվազն ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի շանտաժային դրսևորումներն են:
Ի դեպ, հատուկ ադրբեջանցիների համար հիշեցնենք, որ աշխարհի գլխավոր իրադարձություններից օտարված, բայց միջազգային կառույցներում քվորում ապահովող երկրները, որոնք առավելապես միավորված են «Չմիավորման շարժման» մեջ, բառացիորեն օրերս ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա ընդունող հռչակագիր ընդունեցին:
Գ) Ադրբեջանը համանախագահներին մեղադրում է կոռուպցիայի մեջ: Վաֆա Գուլուզադեի ձևակերպման ընթերցանությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե համանախագահներ Բրայզան, Ֆասիեն ու Մերզլյակովը Կրակով են մեկնում բացառապես հանգստանալու ու լավ եղանակն ըմբոշխնելու նպատակով (իհարկե` ոչ իրենց հաշվին): Փաստորեն այդպիսով անուղղակիորեն դիվանագետներին լուրջ մեղադրանք է ներկայացվում: Եթե շարունակենք Գուլուզադեի միտքը, ապա կստացվի, որ համանախագահներն, առաջին հերթին, իրենք են խոչընդոտում հակամարտության հանգուցալուծմանը, քանի որ իրենց դիրքն օգտագործում են տարբեր վոյաժների համար և, բնականաբար, հետաքրքրված չեն խնդրի կարգավորմամբ: Կարծում ենք, այս առնչությամբ համանախագահները մասնավոր կերպով արդեն իսկ պետք է կոշտ ձևով արձագանքած լինեին Վաֆա Գուլուզադեին:
Դ) Ադրբեջանը կառուցողական չէ: Վերը նշեցինք, որ պաշտոնական Բաքուն, փաստորեն, ի ցույց է դնում փոխզիջումներից հրաժարվելու դիրքորոշում: Գուլուզադեի մտքերից դատելով` սրան պետք է լրացնել, որ Բաքուն ընդհանրապես ապակառուցողական մոտեցում է որդեգրում: Վերջինս պնդում է, որ Ադրբեջանը չի ընդունելու միջնորդների ներկայացրած և ոչ մի («հերթական մեռելածին») առաջարկ: Այսինքն` Ադրբեջանում արդեն իսկ մերժում են մի բան, որը դեռ գոյություն չունի: Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակցություններից (երկխոսությունից) հրաժարվելու ակտ: Մասնագիտական առումով «ապակառուցողականությունը» հենց այդպես էլ բնութագրվում է: Կարելի է, իհարկե, հուսալ, որ այս առումով ևս միջազգային հանրությունը, հատկապես միջնորդ երկրները անհրաժեշտ եզրակացություններ կանեն: Սակայն, կարծում ենք, հայկական կողմն այս իրողությունը չպետք է անտեսի:
Նշված պնդումներն ամենևին էլ սպառիչ չեն: Կան մի շարք այլ իրողությունները, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանն այսօր, մոտ ապագայում, առկա ձևաչափով պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Պաշտոնական Բաքվի միակ իրական ցանկությունն է ժամանակ շահելն ու այդ ժամանակահատվածում սպառազինությունների մրցավազք սանձազերծելը: Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն այլ բան չի նշանակում: Բայց, ցավով պետք է նշենք, որ Իլհամ Ալիևը սխալ կեցվածք է ընդունել, ինչը կարելի է բացատրել նրա կրթությամբ:
Ոչ մի կասկած չկա, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО) կրթության տարիներին (80-ականներին, սպառազինությունների գլոբալ մրցավազքի ժամանակ) նրան ոչ ոք չի տեղեկացրել այն մասին, որ նավթագազային դոլարների հիման վրա սանձազերծված սպառազինությունների մրցավազքի արդյունքում ԽՍՀՄ-ը տանուլ է տալու և ոչնչանալու է: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի գիտական շրջանակները չեն պատկերացրել, որ մարտագլխիկների (կամ` տանկերի) քանակը հնարավոր պատերազմի դեպքում ոչ մի էական առավելություն չի ապահովելու, այլ միայն ծառայում է եղած հարստության փոշիացմանը: ԽՍՀՄ-ում չի քննարկվել, ուստի և Իլհամ Ալիևն էլ չի սովորել:
Դե ինչ, ԼՂՀ-ում կամ Հայաստանում ոչ ոք իրականում այնքան էլ մտահոգ չէ ադրբեջանական բանակի սպառազինությունների քանակի ինտենսիվ ավելացմամբ: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ կուտակված տեխնիկայի ու սպառազինության մոտ կեսը առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանն «անշահախնդիր» փոխանցում է Լեռնային Ղարաբաղին: Կասկած չկա, որ հնարավոր պատերազմի դեպքում հենց այդպես էլ լինելու է:

Placeholder