WINDOWS 7-Ի ՄՇԱԿՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Տնտեսություն
12:05 23/07/2009

WINDOWS 7-Ի ՄՇԱԿՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Microsoft ընկերությունը The Windows Blog բլոգում հայտարարել է Windows 7 գործողությունների համակարգերի մշակման ավարտի մասին: Այն հանդիսանում է Vista-ի հաջորդողը: Նախօրեին Windows 7-ը հաջողությամբ անցել է բոլոր մշակողների կողմից իրականացված փորձարկումները և թարգմանվել է բոլոր լեզուներով:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, ընկերության գործընկերները ծրագիրը ձեռք կբերեն օգոստոսի 6-ին: Կորպորատիվ հաճախորդներին այն կտրամադրվի օգոստոսի 7-ին: Windows 7-ի անգլերեն տարբերակը մշակողները կարող են սկսել հետազոտել օգոստոսի 6-ից, իսկ մյուս տարբերակները` հոկտեմբերի 1-ից:

Նույն օրը Microsoft-ն ավարտել է նաև մեկ այլ ծրագրի` Windows Server 2008 R2-ի մշակումը:

Placeholder
WINDOWS 7-Ի ՄՇԱԿՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է