Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
17:42 24/07/2009
ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է
Կրթության և գիտության նախարարն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանավոր քննություններին, նշեց, որ դրանց ընթացքում ստացված դիմում բողոքների թիվը շատ ավելի քիչ է, քան թե միասնական քննությունների ընթացքում, քիչ է նաև նախորդ տարիների համեմատ:
Նա վստահեցրեց, որ մինչ հիմա խոշոր խնդիրներ չեն գրանցվել: Ա. Աշոտյանի խոսքերով, քննությունների հաձնաժողովները իրենց մասնագիտական պարտքը կատարել են ամբողջությամբ, դիմորդները և իրենց ծնողները հիմնակնում գոհ են հանձնաժողովների աշխատանքից, գոհ է նաև նախարարությունը:
Նախարարը բանավոր քննությունների ընթացքում 20 միավորների սակավությունը պատճառաբանեց, որ ինքն է խնդրել հանձանաժողովների անդամներին, որ զուսպ լինեն գնահատականներ դնելուց: Իսկ քննությունների ժամանակ անբավարարների առկայությունը մեկնաբանեց, որ անբավարարներ եղել են ծայրահեղ դեպքերում:
«Այն դիմորդները, որոնք չենք հաղթահարել դրական միավորի շեմը, հանձնաժողովների անդամների կարծիքով, նրանց պատասխանը չի համապատասխանել դրական միավորի»,-հավելեց նա:

Placeholder