«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ: 28 ՀԱԶԱՐ ԳԻՏՆԱԿԱՆԻՑ ՄՆԱՑ 7500»
Կրթություն, գիտություն
13:19 24/07/2009

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ: 28 ՀԱԶԱՐ ԳԻՏՆԱԿԱՆԻՑ ՄՆԱՑ 7500»

Խորհրդային տարիներին գիտությանը  բավականին մեծ ֆինանսավորում էր հատկացվում, ինչը չես ասի այսօրվա մասին,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով, խորհրդային տարիներին գիտության ֆինանսավորման ծավալը կազմում էր տարեկան 450-500 մլն դոլար: Միայն Ֆիզիկայի ինստիտուտի տարեկան ֆինանսավորման ծավալը կազմում էր 30 մլն ռուբլի: Այսօր Հայաստանի գիտության բյուջեն կազմում է ընդամենը 27 մլն դոլար: Ս. Հարությունյանի խոսքով, Հայաստանի անկախացումից հետո գիտությունը հայտնվեց բավականին ծանր վիճակում, սակայն խորհրդային տարիներին գիտության ասպարեզում Հայաստանը համարվում էր լավագույն հանրապետություններից մեկը:

Ըստ նրա, այս վիճակում ակնկալել, որ նույն ինտենսիվությամբ հետազոտական աշխատանքներ կիրականացվեն, ինչպես խորհրդային տարիներին էր, սխալ կլինի:

Նա խոսքով, Խորհրդային միության փլուզումից հետո մեծ քանակությամբ ուղեղների արտահոսք տեղի ունեցավ: 1990-ականներին Հայաստանի գիտական կադրերի քանակը մինչև 2000 թվականը չորս անգամ նվազել է: 90-ական թվականներին Հայաստանում կար գրանցված 28 հազար գիտնական, այսօր գրանցված է 7500-ը:

Ս. Հարությունյանի վստահեցմամբ, ուղեղների արտահոսքի պատճառը եղել է վատ ֆինանսավորումը: 2000 թվականին գիտության ֆինանսավորման ծավալը կազմում էր 4 մլն դոլար: Միայն 2000 թվականից հետո նոր որոշակի զարգացում սկսվեց գիտության մեջ, այդ տարիներին սկսվեցին նաև բարեփոխումներ իրականացվել, որոնք շարունակվում են մինչ հիմա:
Placeholder
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ: 28 ՀԱԶԱՐ ԳԻՏՆԱԿԱՆԻՑ ՄՆԱՑ 7500»