ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ`  2010-2020ԹԹ ՀԱՄԱՐ»
Կրթություն, գիտություն
17:54 24/07/2009

ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 2010-2020ԹԹ ՀԱՄԱՐ»

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի վերջ ՀՀ կառավարություն է ներկայացվելու գիտության զարգացման ռազմավարությունը` 2010-2020թթ. hամար:

Նրա խոսքերով, ռազմավարության նախագիծն այժմ գտնվում է մշակման փուլում: Նա նշեց, որ ռազմավարության ընդունումից hետո մշակվելու է ռազմավարական ծրագիր` հինգ տարվա կտրվածքով, ինչը նախատեսում է հստակ գործողություններ։
Ս. Հարությունյանը ներկայացրեց ռազմավարության մի շարք կետեր, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը:

Նա կարևոր խնդիրներից է համարում նյութատեխնիկական բազայի թարմացումը, կադրերի «երիտասարդացումը»։
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում կտրուկ կրճատվել է 35-40 տարեկան գիտնականների քանակը:
«Դա ուրախալի փաստ է. այդ տարիքն ամենաարդյունավետն է համարվում գիտնականի կյանքում»,- հավելեց նա։

Գիտության պետական կոմիտեի նախագահի խոսքերով, անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որոնք կհետաքրքրեն երիտասարդ մասնագետներին։

Առաջիկայում Գիտության պետական կոմիտեն պայմանագիր կստորագրի Գերմանիայի և Բրազիլիայի կրթության և գիտության նախարարությունների հետ։ Ռուսաստանի, Բելառուսի և Ֆինլանդիայի տարբեր կրթական և գիտական կառույցների հետ համագործակցության պայմանագրեր արդեն ստորագրվել են։

Placeholder
ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 2010-2020ԹԹ ՀԱՄԱՐ»