ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ  ՆՈՐ ՖԻԼՄ` «65»
Մշակույթ
16:35 27/07/2009

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՆՈՐ ՖԻԼՄ` «65»

«Խճճված զուգահեռներ» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմ` «65» վերնագրով, որը նվիրված է լինելու Հայաստանում 1962 թվականին սկիզբ առած հայրենասիրական շարժմանը:

Նա հայտնեց, որ ֆիլմը վերնագրվել է «65» քանի, որ 1965 թվականի հայրենասիրական շարժման 7 կազմակերպիչներին ձեռբակալել և դատել են Քրեական օրենսգրքի 65 հոդվածի առաջին կետով:

Նա հայտնեց, որ այս ֆիլմը նկարահանելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ «Խճճված զուգահեռներ» ֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու համար երկու ամսով գտնվում էր Մոսկվայում:

«Մոսկվայում երկու ամիս բնակվելու ժամանակ իմ մեջ տիրում էր այն զգացողությունը, որ ես դեռևս ապրում եմ կայսրության մեջ: Մոսկվայում իշխում է այդ կայսրության ոգին` անհատին ճնշելու և փոքրացնելու ոգին: Մոսկվայում կայսրապաշտությունը շատ կենդանի և շատ ակնհայտ է»,- հավելեց նա:

Հովհաննես Գալստյանը նաև տեղեկացրեց, որ այս ֆիլմը նկարահանելու համար պատճառ է դարձել «Ոսկե ծիրան» փառատոնը:

«Այս տարվա փառատոնին ես ներսից նայելու բախտ ունեցա և այստեղ կան մի շարք խնդիրներ, որի մասին կարել է խոսել»,- ասաց նա:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը լինելու է սոցիալ-քաղաքական դրամա, որը այսօրվա հանդիսատեսի համար է:

«Այժմ իրականցվում է 1965 թվականի այդ իրադարձությունների փաստերի հավաքագրումը: Ես աշխատում եմ զրուցել և մասնակիցների, և ականատեսների հետ:
Ես ֆիլմում ցույց եմ տալու, որ Խորհրդային միության ժամանակ քաղաքական այլըտնրանք չի եղել և եղած այլընտրանքներն էլ սպանվել են սաղմնային վիճակում: Այդ յոթ երիտասարդները դարձել են այն զոհերը, որոնք իրենց մաշկի վրա զգացել են կայսրության ամբողջ դաժանությունը»,- հավելեց նա:

Հովհաննես Գալստյանի համոզմամբ, ֆիլմը լինելու է լուսավոր հերոսական պատում:

Ֆիլմը նկարահանվելու է Երևանում, իսկ բյուջեն կազմելու է մոտ 1 մլն եվրո: Ֆիլմի բյուջեն հայթայթվելու է կինոների նկարահանմանը աջակցություն ցուցաբերող միջազգային ֆոնդերից: Ֆիլմի դերասանները ընտրվելու են Հայաստանից:

Ասուլիսին ներկա գրող Մերուժանը հայնտնեց, որ ինքը եղել է այդ 7 երիտասարդներից մեկը, որին ձեռբակալել են 5 տարվա ազատազրկման: Նա նշեց, որ հայրենասիրական շարժմումը սկիզբ է առել 1962 թվականից, ներգրավված են եղել շուրջ 100 երիտասարդներ: Նրա խոսքերով, այս շարժման նպատակն էր առաջ քաշել ազգային մտածողություն և հիմք դնել նոր մտածողության` հանուն հայրենիքի ամրապնդման և հայրենասիրության, ազգայնական մտածողության: Նա հայտնեց, որ 1965 թվականին ձեռբակալվել են այդ շարժման 7 կազամկերպիչները ու յուրաքանյուրը ստացել է իր համապատասխան պատիժը:
Placeholder
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՆՈՐ ՖԻԼՄ` «65»