ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
11:20 27/07/2009

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավարտվեցին հանրապետության պետական բուհերի ընդունելության քննությունները: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը վերջին բանավոր քննությունն անցկացվել է հուլիսի 26-ին` անգլերեն լեզու առարկայից, որին մասնակցել է 114 դիմորդ:

Նա վստահեցրեց, որ քննության վերջին օրը անցել է շատ հանգիստ և արտառոց որևէ դեպք չի գրանցվել: Լ. Գալստյանի խոսքով, բանավոր քննություններից շատ քիչ են եղել բողոքարկումները, որի պատճառը, ըստ նրա, միասնական քննությունների ընթացքում դիմորդները բավականին օբյեկտիվ պատկերացում են ունեցել իրենց գիտելիքների մասին և այլևս անտեղի բողոքարկումների չեն դիմել:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղարը հայտնեց, որ այս տարի հանրապետությունում պետական բուհերի ընդունելության քննություն է հանձնել 18 հազար դիմորդ, որից Երևանում`13 500 դիմորդ:

Նշենք, որ բանավոր և ներբուհական քննությունները սկսվել են հուլիսի 15-ի: Բուհերի ընդունելության մրցութային շեմը պարզ կլինի օգոստոսի 1-ին:
Placeholder
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ