ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊ» Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Առողջություն
15:07 30/07/2009

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊ» Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Աշխարհի շուրջ 160 երկիր ներթափանցած А/H1N1 (բոլորին հայտնի` խոզի գրիպ) վիրուսը հայտնաբերվել է նաև Ադրբեջանում, երկու քաղաքացիների մոտ: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրուսը հայտնաբերվել է Բաքվում և Գյանջայում: Վարակակիրները երկիր են ժամանել Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Հակաժանտախտային հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Շաիր Գուբրանովը տեղեկացրել է, որ վարակակիրներից մեկը 40-ամյա մի կին է, իսկ մյուսը` 15-ամյա դեռահաս: Նա նաև ասել է, որ հիվանդների վիճակը բավարար է և նրանք բուժման կուրս են ընդունում: «Հնարավոր է մի քանի օրից նրանք դուրս գրվեն հիվանդանոցից», -ասել է Գուբրանովը:
Placeholder
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊ» Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ