ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊ ՉԿԱ»
Առողջություն
11:43 31/07/2009

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊ ՉԿԱ»

Հայաստանում A/H1N1-ով (խոզի գրիպ) վարակվածության ոչ մի դեպք չկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հերքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե այդ գրիպով վարակված մի դեպք կա Հայաստանում:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ օդանավակայանում բոլոր այցելուներին ստուգում են, և եթե պարզվում է, որ նրանք ջերմություն ունեն, մեկուսացվում են: «Այդ գործողությունների արդյունքում այդ գրիպով վարակված ոչ մի դեպք մենք չենք հայտնաբերել: Եթե լիներ առողջապահության նախարարությունը համապատասխան հայտարարություն կաներ», -հավելեց Թորոսյանը:
Placeholder
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊ ՉԿԱ»