Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.7% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, մրգի, ձվի 30.2-9.8% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 30.2-0.1% գնանկում: Այսպիսի տվյալներ նախօրեին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարվա հուլիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 21.8%, իսկ հունիսի համեմատ` 30.2% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ լոբու 68.1%, կանաչ պղպեղի 61.0%, լոլիկի 51.6%, սմբուկի 49.8%, կաղամբի 47.4%, գազարի 43.0%, ճակնդեղի 33.5% գնանկումով:
Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև կարտոֆիլի 25.8%, գլուխ սոխի 10.6%, վարունգի 7.9%, խառը կանաչեղենի 2.7%, սխտորի 1.0% գնանկում: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի գները նվազել են 39.7-20.0%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 29.1%-ով:
Մրգի ապրանքախմբում 2009թ. հուլիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.2% գնաճ, իսկ 2009թ. հունիսի համեմատ` 29.5% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է ծիրանի 76.4%, սալորի 51.5%, բալի 51.9%, ինչպես նաև, բոստանային մշակաբույսերից ձմերուկի և սեխի` համապատասխանաբար 62.5% և 49.6% գնանկումը:
Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խնձորի 26.5%, տանձի 11.1%, ելակի 5.4%, ադամաթզի 2.6%, կիտրոնի 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է մրգի 38.5-24.2% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 29.2%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը. հուլիսին հունիսի համեմատ նվազել է 9.8%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ` 15.7%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2009թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ձվի 11.8-5.6% գնանկում, իսկ մյուս 2 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 11.8%-ով:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հասցեում` http://www.armstat.am/file/doc/99457263.pdf

Placeholder