Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ապրիր հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Վիրաբույժ Արշակ Միրզոյանի հավաստիացմամբ՝ հունիսի 29-ին անցկացված «Շանց-Իլիզարովի վիրահատության» արդյունքում երեխան, որն ի ծնե տառապում էր կոնքի ազդրի հոդախախտումով, այժմ լիովին բուժված է: «Վիրահատությունը հաջող անցավ, և արդեն շուտով երեխան կսկսի քայլել՝ իրեն լիարժեք մարդ զգալով»,-ասում է Արշակ Միրզոյանը:
Աղբյուրի հավաստմամբ, այժմ Լիանան գտնվում է Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնում, որտեղ համապատասխան բուժում է ստանում:
Նշենք, որ «Ապրիր հպարտ» ծրագիրը իրագործվում է սոցիալապես անապահով հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարավկովկասյան երկաթուղին, որն որոշում է կայացրել ակտիվորեն աջակցել ծրագրի իրագործմանը, այժմ փնտրում է նոր՝ օգնության կարիք ունեցող հիվանդների:

Placeholder