ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՈՒՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տնտեսություն
18:23 05/08/2009

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՈՒՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսին:

Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հաղորդմամբ, նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրել է գերատեսչության ենթակայության տակ գտնվող ոլորտները և իրականացվող ծրագրերը:

Գ.Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրերին: Նշվել է, որ այս տարվա հոկտեմբերին` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հետ կապված, Երևանում կանցկացվի դոնոր կազմակերպությունների հավաք: Նախարարը նշել է նաև, որ երկու երկրնրերի միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի համատեղ իրականացմանը:

Դեսպան Մարսելա Նիկոդեմոսի խոսքերով, թեև երկու երկրների միջև համագործակցությունը դրական ընթացք ունի, այդուհանդերձ, անելիքներ շատ կան: Դեսպանը նշել է, որ Բրազիլիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի և չի բացառել, որ  «Հյուսիս-հարավ» ավտոմայուրուղու կառուցման համար ներդրումներ կկատարեն նաև բրազիլական կազմակերպությունները:



Placeholder
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՈՒՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԿԱՏԱՐԵՆ ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ