ՊՈՒՏԻՆԸ ԳՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ
Տնտեսություն
13:56 06/08/2009

ՊՈՒՏԻՆԸ ԳՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնելու է Թուրքիա: Իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հիմնական թեման լինելու է էներգետիկ համագործակցությունը: Թուրիքայի միջով է անցնում ռուսական «Երկնագույն հոսք» գազամուղի երթուղին: Թուրքիայով պետք է անցնի նաև մյուս «Հարավային հոսք» գազամուղը:

Ինչպես գրում է «Պրավդա.ռու»-ն, օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան տվել է իր համաձայնությունը իր տարածքում «Հարավային հոսք»-ի կառուցման համար: «Մեզ համար շատ կարևոր է, որ թուրքական կողմը այդ նախագծի իրագործմանը կողմ է և համաձայնություն է տվել դրա կառուցման համար: Դա մեզ համար կարևոր է և քաղաքական, և տնտեսական իմաստով», -ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը:

Բացի այդ, կողմերը արձանագրություն են ստորագրելու Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարության վերաբերյալ: Ենթադրվում է, որ այդ նավթամուղը լցվելու է ռուսական նավթով, որը հետագայում արտահանվելու է Եվրոպա:

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Պուտինի ու Էրդողանի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու է նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Ըստ աղբյուրի, դա զարմանալի չէ, քանի որ ռուս-թուրքական նավթագազային ծրագրերի ակտիվ մասնակից է իտալական Eni կոնցեռնը:

Միաժամանակ, նկատենք, որ Թուրքիայի տարածքը «Նաբուկո» գազամուղի համար է կարևոր այն իմաստով, որ դրա միջոցով գազը Միջին Ասիայից և Ադրբեջանից կուղղվի դեպի Արևմտյան Եվրոպա Ռուսաստանի միջով: Հուլիսի 13-ին Անկարայում Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան գազամուղի կառուցման համաձայանգիրը ստորագրեցին:

«Հաշվի առնելով թուրքական ղեկավարության վարած «երկակի խաղերը» էներգետիկ ոլորտում, Ռուսաստանը այդ երկրին մեծ ուշադրություն է դարձնում: Այսպես, վարչապետ Էրդողանը Մոսկվայում եղել է երկու ամիս առաջ, փետրվարին Թուրքիայի նախագահ Գյուլն է այցելել Մոսկվա, իսկ ահա հիմա էլ Ռուսաստանի վարչապետն է այցելում Անկարա», -գրում է «Պրավդա.ռու»-ն:
Placeholder
ՊՈՒՏԻՆԸ ԳՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ