Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ
Կրթություն, գիտություն
14:27 07/08/2009

Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ

«Վիվասել-ՄՏՍ ընկերության աշխատակիցների 99 տոկոսը մեր հայրենակիցներն են: 4 տարվա ընթացքում ընկերությունը բավականին աշխատանքային փորձ է կուտակել, որն արդեն ժամանակն է դուրս հանել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Վիվասել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա նշեց, որ ԲՈՒՀ-երի ուսանողների սովորածը տեսական է և, այդ պատճառով որոշվել է նրանց ընդգրկել աշխատանքներում` փորձ ձեռք բերելու համար:
«Ուսանողների ձեռք բերելիք գործնական գիտելիքները, թեորիաների հետ միասին, կօգնեն ապագայի իրենց ծրագրերի համար որոշում ընդունել, թե ինչ են ուզում անել: Միայն այսքանով չենք բավարարվելու և կանգ առնելու: Սա ձնագունդ է, որը մեծանալու է»,-ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Ռ. Յիրիկյանը տեղեկացրեց, որ շարունակելու են այցելել ԲՈՒՀ-եր մայրաքաղաքում և մարզերում: Ներկայում Վիվասել-ՄՏՍ-ում գործնական հմտություններ են ձեռք բերում 20 ուսանողներ, իսկ հետո խումբը կփոխվի և շուրջ 2 ամիս տևողությամբ 50 պրակտիկանտներ կկարողանան հմտանալ ընկերությունում:

Քավենդիշ համալսարանի ռեկտոր Հուսեյն Թաջբաշխը հայտնեց, որ Վիվասել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում իրենց ուսումնական ծրագրում ավելացնելու են ևս մեկ` կորպորատիվ հասարակություն առարկան:
«Սա շատ կարևոր է, որովհետև ԲՈՒՀ-երի աշխատանքը երևում է աշխատաշուկայում: Եթե աշխատաշուկան պահանջում է մասնագիտություններ, ԲՈՒՀ-երը պետք է ունենան այդ մասնագիտությունները: ԲՈՒՀ-երի աշխատանքի որակը գնահատվում է աշխատաշուկայում: Այս կարգի միջոցառումներն ուղղակի անհրաժեշտ են ԲՈՒՀ-ական կրթության զարգացման և բարեփոխումների համար», - հայտարարեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Վարդան Սարգսյանը:

Դեռևս այս տարվա մայիս-հուլիս ամիսներին հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երի հրավերով Ռ. Յիրիկյանը հանդիպել էր մայրաքաղաքի և հեռավոր մարզերի ԲՈՒՀ-երի տաբեր ֆակուլտետների ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և շրջանավարտների հետ` ներկայացնելով ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները: Բազմաթիվ ԲՈՒՀ-եր դիմել են Վիվասել-ՄՏՍ ընկերությանը` իրենց ուսանողների պրակտիկան այնտեղ կազմակերպելու առաջարկով:

Նշենք, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և հայաստանյան վեց համալսարանների միջև կստորագրվի փոխհամագործակցության հուշագիր:
Placeholder
Ռ. ՅԻՐԻԿՅԱՆ. ՄԻԱՅՆ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ