ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ… ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՈՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է
Մշակույթ
14:46 08/08/2009

ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ… ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՈՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է

«Այսօր մենք մեր ազգային մշակույթը պահպանելու, պաշտպանելու խնդիր ունենք: Մերոնք այսօր մոռանում են, որ մենք շատ բան ենք կորցրել  ու շարունակում ենք կորցնել, ինչն էլ կտանի մեր ազգի վերջնական կործանմանը»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց երգչուհի Աննա Մայիլյանը: Նրան զարմացնում են այն մարդկանց կարծիքները, ովքեր ասում են` «հերքի է խոսել Կոմիտասի մասին»: «Հերի´ք չէ: Կոմիտասի գործերն են մեզ փրկել»,- ընդգծեց երգչուհին:

Ինչպես ասաց ասուլիսին ներկա Էմմա Պետրոսյանը, այսօրվա երիտասարդներին թվում է, թե բավարար են բառերի կույտ ու երգը պատրաստ է:

Արվեստագետներն այս ամենը կապում են անկիրթ լինելու հետ, զարգացվածության ցածր մակարդակի հետ: «Համատարած անորակություն է: Այնքան է տարածվել այդ անորակությունը, որ արդեն բռնել հնարավոր չէ: Բայց, երբ որ այդ անտաղանդ անհատը վեր է կենում ու ասում, թե ես տաղանդավոր եմ… Տաղանդավոր է Արամ Խաչատրյանը»,- ասաց Էմմա Պետրոսյանը:
«Դրանք անցնում են ու քթի տակ մի թեթևակի բարև են տալիս, հաա~, ես քեզ նկատեցի, էլի»,- շարունակեց Աննա Մայիլյանը:

Ինչ վերաբերում է պետության հովանավորչությանը էստադրային երաժշտության ոլորտին, երգչուհիներն ասեցին, որ մեծ է այդ հովանավորչությունը, հակառակ դեպքում նման բարձունքների չէին ասնի:

Չնայած բոլոր մեղադրանքներին, արվեստագետները նշեցին, որ ունենք նաև տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ:
Դասական երաժշտության մասին Ա. Մայիլյանն ասաց, որ այն շարունակում է մնալ իր հին տեսակի մեջ: «Ուզում է ինչ-որ դինամիկա: Մենք չենք ուզում նայել արտասահմանի փորձին: Այս ամենը պետք է լինի պետության  ուշադրության կենտրոնում. ակադեմիկ երաժշտությանը մեր զենքն է»,- ասաց նա: Նրա խոսքով, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ դասական երաժիշտը միշտ պետք է դուրս գա տխուր դեմքով` «կարծես մարդ է մահացել»,- ասաց նա:

«Դասական երաժշտություն այն ժամանակ են դնում, երբ որ մարդ է մեռած լինում: Դրա համար էլ այդպիսի տպավարություն է»,- ասաց Է. Պետրոսյանն ու հավելեց, որ վերջին երկու տարվա ընթացքում որոշակի առաջընթաց է նկատվում` նկատի ունենալով դասական երաժշտության փառատոնները:

Placeholder
ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ… ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՈՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է