ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ-Ը ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Տնտեսություն
14:56 10/08/2009

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ-Ը ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Հունիսի 30-ից Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի աշխատանքները վերսկսվել են: Ներկայումս կոմբինատում աշխատում է 900 մարդ: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է ամենամսյա աշխատավարձերի վճարումը:

Այժմ իրականացվում է հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված է արտադրության ինքնարժեքի իջեցմանը և մրցունակության բարձրացմանը: Ծրագիրը ենթադրում է համակարգային մոտեցում` ներառելով կապիտալ ներդրումները, որոնք պետք է կատարվեն արտադրության նորացման նպատակով, աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացումը, ինչպես նաև ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխությունները: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամի կապակցությամբ կոմբինատի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Կոմբինատի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պահից, 2009թ-ի փետրվար ամսից, 500 աշխատակիցներ շարունակում էին վերանորոգման-վերականգնման աշխատանքները, կատարում էին պրոֆիլակտիկ աշխատանքներ` ամբողջությամբ ստանալով աշխատավարձերը, 400 մարդ ուղարկվել էր հարկադիր պարապուրդի, շարունակելով ստանալ աշխատավարձի երկու երրորդ մասը:

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը մասնագիտացել է բազմամետաղական հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, անտիմոն) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման, հարստացման որորտում: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ունի արտադրության և սպառման շուկայի դիվեսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը և լեռնահարստացման կոմբինատները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում:
Placeholder
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ-Ը ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ