ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մշակույթ
13:29 10/08/2009

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Պետերբուրգյան «Open Cinema» բաց երկնքի տակ ընթացող կինոփառատոնն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն տեսնելու մեծանուն կինոգործչի ստեղծած բոլոր ֆիլմերը: Կինոֆորումի համար տրամադրված է Կինոյի տունը և Պետրոպավլովյան ամրոցը: Այստեղ փարաջանովյան ցուցանմուշներ են բերվել Երևանում գտնվող Փարաջանովի անվան տուն-թանգարանից, տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն:

Պետրոպավլովյան ամրոցի դահլիճը, որտեղ «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նրա գործերը, հազիվ է բավականացրել այցելուների համար: Այդտեղ ներկա են եղել մշակույթի գործիչներ, արվեստագետներ և այցելուներ Պետերբուրգի հայկական սփյուռքից:

Փարաջանովը Թբիլիսիում ծնված հայազգի մշակութային գործիչ է, սովորել է Մոսկվայում, աշխատել Կիևում: Նրա առաջին ֆիլմը` «Մոռացված նախնիների ստվերները», որ նկարահանվել է 1964-ին, մեծ փառք է բերել նկարչին: Նա է ստեղծել նաև հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը:
Placeholder
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ