ՀԱՇՏԱՐԱՐԸ ՀՈՒԼԻՍԻՆ ՍՏԱՑԵԼ Է 23 ԲՈՂՈՔ
Տնտեսություն
10:46 10/08/2009

ՀԱՇՏԱՐԱՐԸ ՀՈՒԼԻՍԻՆ ՍՏԱՑԵԼ Է 23 ԲՈՂՈՔ

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հուլիս ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ քսաներեք բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են:

Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող քսաներք բողոքներից տասներեքը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են կամ անհատ ձեռներեցներ, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ): Այս մասին հայտնեցին հաշտարարի գրասենյակից:

Հաշտարարի քննությանը ենթակա տաս բողոքներից հինգը հուլիսին ստացվել են գրավոր տեսքով և ընդունվել են քննության, հինգը պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում են, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձևակերպել իրենց պահանջները և ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից:
Placeholder
ՀԱՇՏԱՐԱՐԸ ՀՈՒԼԻՍԻՆ ՍՏԱՑԵԼ Է 23 ԲՈՂՈՔ