ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ Է ԼԻՆԵԼՈՒ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, ՏՈՄՍԵՐԸ` ՍՊԱՌՎԱԾ
Մշակույթ
14:22 11/08/2009

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ Է ԼԻՆԵԼՈՒ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, ՏՈՄՍԵՐԸ` ՍՊԱՌՎԱԾ

Վաղը Երևանում` իսկ ավելի հստակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 20:00-ին ընդամենը մեկ համերգով հանդես կգան աշխարհահռչակ վիրտուոզ կիթառահար Սթենլի Ջորդանը և իր եռյակը:

Կազմակերպիչներն այսօրվա ասուլիսում ասացին, որ ցանկացողների համար մուտքն ազատ է, սակայն անվճար տրվող տոմսերն արդեն սպառվել են: Նրանք համերգն ունկնդրելու մեծ ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին խորհուրդ տվեցին այցելել օպերա, միգուցե նրանց հաջողվի ներս մտնել:

Նշենք, որ Panorama.am-ը դեռ երեկ ահազանգ ստացավ, որ օպերայի և ֆիլհարմոնիայի տոմսարկղերում համերգի տոմսերը սպառվել են, տոմս գնելու եկած մի քանի հայտնի մտավորականներին ևս վաճառողուհին խորհուրդ էր տվել համերգի ժամին գնալ օպերա:
Նշենք, որ այս բացառիկ համերգը կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` համագործակցելով մշակույթի նախարարության և «Հայկական ջազ 70» կազմակերպության հետ: Բեմում Սթենլի Ջորդանին կընկերակցեն Էդի Բարատինին` հարվածային գործիքներ, և Զիրք Բոները` բաս կիթառ:

Սթենլի Ջորդանը հայտնի է «հպումով» ու «մատնահարվածով» երաժշտություն ստեղծելու վարպետությամբ։ Նա իր ստեղծագործություններում միահյուսում է դասական երաժշտությունը, ռոքն ու ջազը: Երբեմն Սթենլի Ջորդանը միաժամանակ 2 կիթառ է նվագում կամ դաշնամուր և կիթառ, սիրում է երաժշտությունը զուգորդել բնության կենդանի ձայների հետ, որոնք ինքն է ձայնագրում: Թողարկել է 5 հիմնական ձայնասկավառակ և բազմաթիվ առանձին ձայնագրություններ:
Placeholder
ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ Է ԼԻՆԵԼՈՒ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, ՏՈՄՍԵՐԸ` ՍՊԱՌՎԱԾ