Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի մինչև ուսումնական տարվա սկսվելը դպրոցներում երեխաները արտահերթ բուժզննման են ենթարկվելու` А/H1N1 վիրուսի տարածման հետ կապված: Եվ եթե նախկինում դպրոցականներին կազմակերպված ձևով ուղղորդում էին բուժզննման ուսումնական պրոցեսի ժամանակ, ապա այս անգամ ծրագրվում է բուժզննման գործընթացը կազմակերպել ամառային արձակուրդների վերջում: Նման հանձնարարություն է տվել Ռուսաստանի սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն, գրել է «Վրեմյա Նովոստեյ» թերթը:
Ինչպես նկատել է թերթը, դա հակավիրուսային գործողությունների շրջանակներում է իրականացվում և նպատակ ունի կանխել վիրուսի հետագա տարածումը:
Հայաստանում մասնագետները դեռ վաղ են համարում դպրոցականների շրջանում նման բուժզննում կազմակերպել: «Մեզ մոտ Հայաստանում դեպքեր չկան արձանագրված, առավել ևս տեղական դեպքեր չկան, ի՞նչ անհրաժեշտություն կա բուժզննման ենթարկել երեխաներին: Ոչ մի նման բան չի լինի», -Panorama.am-ին փոխանցեց ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ավագ մասնագետ Լիաննա Թորոսյանը:

Placeholder