Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
18:24 12/08/2009
175 ՏԵՂ` ԼՂՀ-ի ՆՈՐԱՍՏԵՂԾ պետական ագրարային համալսարանի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ. ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ն Է
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջնորդությունը և նպատակ ունենալով նպաստել Արցախի գյուղատնտեսության ու կրթական համակարգի զարգացմանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման` համաձայն որի, թույլատրվում է Հայաստանի պետական ագրարային համալսարանին կազմակերպել ընդունելություն ԼՂՀ մասնաճյուղում:
Սահմանվել է վճարովի 175 տեղ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի: Ընդունելությունը կազմակերպվելու է մրցութային կարգով: Այս մասին հայտնեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ԼՂ մասնաճյուղը տեղակայված է լինելու Շուշի քաղաքում, որտեղ լայն թափով իրականացվում են ուսումնական մասնաշենքերի շինարարական աշխատանքները: Ինչպես նշում է ռեկտոր Ա. Թարվերդյանը, արդեն կատարվել են 25 մլն. դրամի ներդրումներ:
Նշված կարգավիճակով ընդունված առաջին կուրսեցիների ուսուցումը ժամանակավորապես կկազմակերպվի Հայաստանի պետական ագրարային համալսարանում` մինչև մասնաշենքերի շահագործման հանձնելը:
Նշված կարգավիճակով ընդունվածների տեղափոխությունը ՀՀ այլ բուհեր, այդ թվում Հայաստանի պետական ագրարային համալսարան չի թույլատրվելու:
Դիմումներն ընդունվում են մինչև. օգոստոսի 20-ը:

Placeholder