Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օգոստոսի 28-ին Սևանում կմեկնարկի «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը: Կազմակերպիչը «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերությունն է, հովանավորներն ու աջակիցները էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, սփյուռքի նախարարություններն են: Փառատոնի մեկնարկից առաջ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ու «Ֆորշ ընդ ֆրենդս»-ի հիմնադիր Վահան Գևորգյանը` նույն ինքը հայտնի Ֆորշը հանդիպեցին լրագրողներին:
Մ. Ապրեսյանը հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա ավանդական, հովանավորում են այն, քանի որ կայացման փուլում է և կխթանի նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը: Բացի այդ Փառատոնը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Ֆորշի ներկայացմամբ, Փառատոնին մասնակցելու են ռոք և բլյուզ ժանրերի` ընդհանուր առմամբ 75 խմբեր և երգիչներ Հայաստանից, Վրաստանից, Անգլիայից` Ֆորշ, «Ռե Մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Ամրիտա» և այլն: Ֆորշի ներկայացմամբ, փառատոնի նպատակն է ակտիվացնել համագործակցությունը միջազգային երաժշտական կազմակերպությունների և խմբերի հետ, Հայաստանը միջազգային հանրությանն ու համաշխարհային զբոսաշրջային շուկային ներկայացնել ժամանակակից ժամանցային ռեսուրսներով և հարուստ մշակութային ավանդույթներով:
Կազմակերպիչները ևս նպատակ ունեն փառատոնն ավանդական դարձնել, իսկ թե ինչքան գումար է ծախսվել փառատոնի կազմակերպման և անցկացման համար, Ֆորշն ասաց, թե չի սիրում ներքին խոհանոցը վեր հանել:

Placeholder