ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 01. ՏՈԿՈՍ ԱՃ
Տնտեսություն
13:23 12/08/2009

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 01. ՏՈԿՈՍ ԱՃ

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.1 տոկոսով: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 207 729 զբոսաշրջիկ:

Այսօրվա ասուլիսում մեկնաբանելով թվային այս տվյալը Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ անկում չկա, աճ` նույնպես, սակայն առկա է աճի տեմպի նվազում, նախորդ տարիներին այդ աճը կազմում էր 20-25 տոկոս:

Մ. Ապրեսյանը 0.1 տոկոսի աճը կարևորեց այն համատեքստում, որ աշխարհի շատ երկրներում այս ոլորտում անկում է գրանցվել մինչև 1-2 տոկոսով: Նշենք, որ ավելի վաղ Մ. Ապրեսյանը հայտարարել էր, որ այս տարի Հայաստանը կապահովվի 10 տոկոս աճ:

Վարչության պետը հույս հայտնեց, որ զբոսաշրջիկների մեծ հոսք սպասվում է երկրորդ կիսամյակի ընթացքում: Տարեվերջին, ըստ Ապրեսյանի, խոստացած 10 տոկոս աճն ապահովելու համար աշխատանքներ իրականացվում են, ակնկալում են, որ տարեվերջին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կկազմի 600 հազար: Հայաստան հիմնականում գալիս են ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, հարևան Իրանից, Վրաստանից:

Հայերն էլ մեծ մասամբ գնում են Վրաստան, եվրոպական երկրներ, ինչպես նաև էկզոտիկ երկրներ:
Placeholder
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 01. ՏՈԿՈՍ ԱՃ