Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
10:14 13/08/2009
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԱԲԽԱԶԻԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ: ՆԱ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ռուսաստանի վարչապետ Վալադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Աբխազիայում: ՌԴ վարչապետն արդեն հանդիպել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի և նրա հետ միասին հարգել է 1992-93 թվականներին վրաց-աբխազական պատերազմում ընկած զինվորների հիշատակը:
Մինչև ռուս-աբխազական ընդլայնված կազմով բանակցությունների սկսելը, Պուտինը գերխնդիր է համարել Մոսկվայի և Սուխումիի միջև համագործակցության բազա ստեղծելը` հանրապետության հետագա զարգացման համար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՌԴ վարչապետը նկատել է, որ 90-ականներից սկսած Ռուսաստանը «մշտապես եղել է Աբխազիայի ժողովրդի կողքին» և օգնել է նրան: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո: «Դա թույլ է տալիս մեզ այսօր աշխատել այլ կերպ», -նշել է Պուտինը:
Իր հերթին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը կարևորել է Պուտինի ղեկավարած պատվիրակության այցը և համարել, որ այն շատ կարևոր է աբխազ ժողովրդի համար: Բագապշի խոսքով, ռուսական կողմի հետ համագործակցության պայմանագրեր են պատրաստվում` փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար:
«Աբխազիան այսուհետև մեծ պատասխանատվությամբ կմոտենա տարբեր ուղղություններով ստանձնած բոլոր պարտավորությունների հանդեպ», -խոստացել է Բագապշը:
Ռուսաստանի վարչապետը այցի ընթացքում նաև հանդիպել է աբխազական ընդդիմության հետ: Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը և Աբխազիան մշակել են 2010-2011 թվականներին երկրի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագիրը, որի շրջանակներում ՌԴ բյուջեից առանձնացվել է 10,9 մլրդ ռուբլի: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի, առողջապահության և կրթության զարգացման մասին:
ՌԴ վարչապետի հետ զրույցի ընթացքում Աբխազիայի նախկին վարչապետ Վլադիմիր Զանտարիան նկատել է, որ իրենց հանրապետությունն ունի նուրբ տնտեսություն, և պետք է, որ ինքն իրեն զարգացնի այլ ոչ թե միայն հույսը դնի Ռուսաստանի վրա:

Placeholder