ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Տնտեսություն
16:11 14/08/2009

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր տասը կայարաններում բացվել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հատուկ սպասարկման կենտրոն-կրպակներ:

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այժմ բաժանորդներն օրվա ամենահարմար ժամերին կարող են այցելել մետրոյի կայարանների սպասարկման կենտրոններն ու ստանալ բարձրակարգ սպասարկում և բջջային ծառայությունների վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն:

Սպասարկման կրպակների տեղակայումը մետրոպոլիտենի կայարաններում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական նորարարական լուծումն է բջջային կապի ծառայություների մատուցման և սպասարկման ոլորտում:

Այն հնարավորություն է տալիս ընկերության ծառայություններն ավելի հասանելի դարձնելու բնակչությանը` խնայելով նաև բաժանորդների ժամանակը: Ընկերության բաժանորդները կարող են այցելել սպասարկման կենտրոն-կրպակ աշխատանքի, համալսարան կամ տուն գնալիս, կամ էլ` պարզապես գնացքին սպասելիս:

Placeholder
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ` ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ