ԱՅՍ ՏԱՐԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿՀԱՃԱԽԻ 3637 ԱՇԱԿԵՐՏ
Կրթություն, գիտություն
14:32 15/08/2009

ԱՅՍ ՏԱՐԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿՀԱՃԱԽԻ 3637 ԱՇԱԿԵՐՏ

Կոտայքի մարզի համայնքների բյուջեներով նախատեսված 2187.2 մլն. դրամ սեփական եկամուտների դիմաց այս տարվա առաջին 7 ամսում հավաքագրվել է 1996.2 մլն. դրամ կամ եկամուտների հավաքագրումը կատարվել է 91.2 %-ով: Հողի հարկի համար նախատեսված 224.8 մլն. դրամի դիմաց հաշվետու ժամանակաշրջանում հավաքագրվել է շուրջ 222.8 մլն.դրամ կամ առաջադրանքը կատարվել է 99 %-ով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 70.0 մլն.դրամով ավել է: Նման տվյալներ է ներկայացրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մամուլի ասուլիսում:

Մարզպետը նաև նշել է, որ նախատեսված 404.1 մլն.դրամի գույքահարկի դիմաց հավաքագրվել է շուրջ 382.2 մլն.դրամ կամ առաջադրանքը կատարվել է 94.6 %-ով, նախորդ տարվա համեմատ ավել է հավաքագրվել 11.0 մլն.դրամ: Տեղական տուրքերի համար նախատեսված 48.0 մլն.դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 51.8 մլն.դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 7.0 մլն.դրամով:

Ըստ մարզպետարանի մամուլի ծառայության, Կոտայքի մարզպետն ասել է, որ մարզում արդեն իսկ մեկնարկել է համայնքների ղեկավարների կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների գործընթացը: Պարբերաբար կազմակերպվում են համանման նախաձեռնություններ, որոնց բնականաբար նաև մասնակցում են Կոտայքի մարզպետն ու մարզպետարանի ներկայացուցիչներ:

Վերլուծելով կրթության բնագավառի գործունեությունը` Կոտայքի մարզպետը նշել է, որ մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում նախորդ ուսումնական տարում ձևավորվել է 1667 դասարան` 35637 աշակերտներով: 2009-10 ուս. տարում նախնական հաշվարկներով ձևավորվելու է 1672 դասարան` 35071 աշակերտներով: Առաջին դասարան են հաճախելու 3637 աշակերտներ: Այս տարվա 3562 շրջանավարտներից 1270-ը հանձնել են պետական միասնական քննություններ, որոնց արդյունքում շուրջ 80 տոկոսը դարձել են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ:

2009-10 ուսումնական տարվանից ավագ դպրոցի կարգավիճակ կստանան Հրազդանի N1, N10, N13 , Գառնիի N2 և Եղվարդի N1 դպրոցները: Պետական բյուջեի միջոցներով, Կոտայքի մարզպետարանի պատվիրատվությամբ, մարզում հիմնանորոգվում են 14 կրթական հաստատություններ. վերջիններիցս հինգը ավարտական փուլում են, որոնց համար հատկացված է 373 մլն. 410 հազ. դրամ: Շարունակական փուլում գտնվող 9-ը հանրակրթական դպրոցների համար հատկացվել է 630.0 մլն դրամ:



Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿՀԱՃԱԽԻ 3637 ԱՇԱԿԵՐՏ