Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չնայած այն բանին, որ Ադրբեջանի «պրոպագանդային արդյունաբերության» արտադրանքը դժվարությամբ են սպառում նույնիսկ այդ երկրի ներքին սպառողները, ադրբեջանցի «մասնագետները» չեն դադարում հնարել ծիծաղելի կատակներ` արդարացնելու իրենց գոյությունն` ընդհանրապես և փորձում են ծառայել Ալիևների իշխող կլանին` մասնավորապես:
Ընդհանուր առմամբ, զարմանալ պետք չէ, քանի որ խոսքը վերաբերում է մի պետության, որի արտգործնախարարությունը հնարավոր է համարում իր պաշտոնական նոտայում օգտագործել «Վիկիպեդիայի» տվյալներ, իսկ այդ երկրի զինվորականները չապաևյան սկզբունքների ակտիվ ջատագովներն են, չմտածելով, որ ռազմական գործողությունների դեպքում, հաշվի առնելով արդի հաղորդակցության տեխնոլոգիաները, առաջին դագաղները Բաքու կհասնեն ավելի շուտ, քան նրանցից որևէ մեկը կարող է ենթադրել:
Սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը հիմարացնելու ադրբեջանական միֆերի վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում Խոջալուի դեպքերի թեմատիկան է: Բեմականցված բազմաթիվ կադրերով և կեղծված «ապացույցներով», Ադրբեջանի նախկին նախագահի խոստովանությամբ, իշխանության զավթման նպատակով ադրբեջանական ժողովրդական ճակատի կողմից պլանավորված և իրականացված Խոջալուի ջարդերը, ինչպես հայտնի է, ադրբեջանական ագիտացիայի հիմնական բրենդներից մեկն է, որը պարբերաբեր մատուցվում է միջազգային հանրությանը, որպես հայերի «դաժանության ապացույց»:
Հայ ժողովրդի մի շարք եղեռնային ջարդեր` այդ թվում Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Աղդամում, Մարագայում կազմակերպած ադրբեջանական պետության ներկայացուցիչների կողմից տարածված Խոջալուի մասին առակներն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրում, ադրբեջանական իշխող կլանը` տվյալ դեպքում Լեյլա Ալիևայի ղեկավարությամբ, նախաձեռնում է հերթական սուտը` Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին հիմարացնելու համար:
Այս դեպքում խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից հաճախ տարածվող տեղեկատվությանը, ըստ որի իբր հայերի կողմից «արգելափակվել» է ադրբեջանական քարոզչական կայքը, որը պատմում է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից Ղոջալուի ազատագրման մասին: Այն, որ դա սուտ է, պարզվեց օրերս մի շարք միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ իրականացված փորձարկումների արդյունքում:
Փորձարկումների http://www.youtube.com/watch?v=sb_z9t5SDCA արդյունքները, որոնք պատշաճ կերպով արձանագրված են, միանշանակ կերպով ցույց տվեցին, որ հայկական IP հասցեներից մուտքը այդ կայք արգելափակված է ադրբեջանական այդ կայքէջի սեփականատերերի կողմից: Հետագայում այդ ինֆորմացիան հաստատվեց նաև կայքէջը սպասարկող հոսթինգային ընկերության կողմից:
Այսպիսով, հերթական անգամ Ադրբեջանի քարոզչահիստերիկ մեքենան դեմ հանդիման բախվեց դառը իրականությանը: Ադրբեջանի քարոզչամեքենան վրիպեց:

Placeholder