Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները սկսել են լայնորեն անդրադառնալ Ադրբեջանի անվտանգության ուժերի` եվրատեսիլին առնչվող վերջին խայտառակությանը:
Վկայակոչելով BBC-ին` թուրքական աղբյուրները տեղեկացնում են, թե ինչպես են Ադրբեջանում հարցաքննության ենթարկվում բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր մայիս ամսին, «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ քվեարկել են Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերին: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը 43 է:
«Հայաստանի երգչուհիներին ձայն տված ադրբեջանցիներին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում մեղադրում են «հայրենասիրություն չդրսևորելու և երկրի անվտանգությանը սպառնալու» համար»,- գրում է «Cumhuriyet»-ը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց նպատակն է եղել ընդամենը պարզել, թե ինչու են քվեարկել Հայաստանի օգտին: Այդուամենայնիվ, «Huriryet»-ը նկատել է տալիս, որ որոշ փորձագետներ Ադրբեջանի անվտանգության ուժերի հիշյալ արարքը համարել են լարվածությունն ավելի սրող աննպատակահարմար քայլ:
«Cumhurriyet»-ն էլ զարմանք է հայտնում, թե ինչու են ազերիների օրինապահներն ամիսներ անց սկսում հետաքրքրվել ու պատասխանատվության կանչել Արշակյան քույրերի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ նշված մրցույթի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տվել էր 12, իսկ Հայաստանին 6 միավոր: Հայկական լսարանն էլ Թուրքիայի ներկայացուցչին տվել էր 4 միավոր:

Placeholder