Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ֆրանս-տելեկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Օրանժ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բջջային հեռախոսակապի ոլորտում ընկերությունը կսկսի մատուցել իր ծառայությունները մինչև այս տարվա վերջ:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե երբ հայաստանյան բջջային հեռախոսակապի սպառողները կկարողանան օգտվել այդ ծառայությունից, տնօրենը նշեց, որ «կոնֆիդենցիալ պատճառներից ելնելով» ընկերությունը զերծ է մնում պաշտոնապես որևէ ժամկետ հայտարարելուց:
«Ծրագիրը մնացել է նույնը, և այն, ինչ մինչ այդ հայտարարել ենք, մնացել է նույնը, ոչինչ չի փոխվել», -նշեց նա:
Տնօրենը հերքեց տարածված այն խոսակցությունները, թե «Օրանժ Հայաստան» ընկերությունը պատրաստվում է հրաժարվել իրեն տրված լիցենզիայից, քանի որ նրա վրա ճնշում է գործադրում ոլորտի մյուս երկու օպերատորների կողմից:
«Ոչ մի նման բան չկա: Նոյեմբերին մենք որոշել ենք մեր ծրագիրը և ամեն ինչ ընթացքի մեջ է, ինչպես և ծրագրված է եղել: Մենք ոչ մի խնդիր չունենք մեր մրցակիցների հետ», - շեշտեց Բրունո Դյութուան:

Placeholder