Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բրազիլիայի դեսպանությունը ծրագրում է Հայաստանում սեպտեմբեր ամսին ներկայացնել Ստեփան Ներսիսյանի 2008 թ. նկարահանած «Ball rum» ֆիլմը, որը կնվիրվի 2 պետությունների` Բրազիլիայի /սեպտեմբերի 7/ և Հայաստանի /սեպտեմբերի 21/ անկախությանը նվիրված ազգային տոնին: Այս մասին նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, նախարարը ՀՀ-ում ԲԴՀ նորանշանակ դեսպանին առաջարկել է արդեն իսկ ձևավորված համագործակցությանը զուգահեռ աշխատանքներ ծավալել կինոարվեստի ոլորտում` հաշվի առնելով, որ տեղի հայազգի կինոգործիչները նախարարության աջակցությամբ իրականացնում են հայկական կինոյի ներկայացմանը ուղղված որոշակի ծրագրեր և որը առավել նպատակային ու փոխշահավետ կլինի 2 պետությունների կինոարտադրողների համար, եթե ջանքերը մեկտեղվեն պետական կառույցների կողմից:
Համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից նախարար Պողոսյանը մատնանշել է նաև թարգմանական գրականությունը, ցուցահանդեսային, համերգային մի քանի նախագծեր, որոնք աշխատանքային կարգով կքննարկվեն առաջիկայում:

Placeholder