Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է մարզերում գործող Մշակույթի տների և գեղագիտական դպրոցների աշակերտների համար «Ամառային ներշնչանք» նախաձեռնության մեկնարկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ գործարկվող նախագծի շրջանակներում նշված կրթական հաստատություններում կանցկացվի ներքին մրցույթների շարք: Դրանցից առաջին ցուցահանդես-մրցույթը տեղի է է ունեցել նախօրիեն` Լոռու մարզի վարչական կենտրոն Վանաձորում: Գեղագիտական դաստիարակության կենտրոնի դահլիճում ցուցահանդեսը մի կտուրի տակ էին հավաքվել ներշնչանքի ոգով, սեփական աշխատանքները հասակակիցների հետ կիսելու ցանկությամբ և միասնական ուժերով հաղթանակի հասնելու նպատակով միավորված աշակերտներին:
«Ամառային ներշնչանք» նախագիծը նպատակ ունի Հայաստանի շրջաններում բացահայտել և զարգացնել երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երևակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Երեխաների աշխատանքների գնահատման չափանիշներ են ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և մշակութային առանձնահատկությունների արտահայտումն աշխատանքներում: Մասնակցող աշխատանքները ներկայացված կլինեն տարբեր ոճերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ և լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ` պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:
Ցուցահանդես-մրցույթին կմասնակցեն յուրաքանչյուր Մշակույթի տան/դպրոցի կողմից ընտրված առավել տաղանդավոր աշակերտները: Յուրաքանչյուր Մշակույթի տան/դպրոցի հաղթողը, սակայն, կընտրվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, իսկ ընկերության մրցանակը կտրվի ոչ թե անհատ հաղթողների, այլ` կրթական հաստատությանը: Սրա հիմքում ընկած է ընդհանուր նպատակներին հասնելու գործում անհատական ներդրման և սեփական տաղանդների` հանուն հարազատ կրթօջախի զարգացման կիրառելու գաղափարի խրախուսումը:
Մանկական արվեստի «Ամառային ներշնչանք» ցուցահանդես-մրցույթի արդյունքները և հաղթողների անունները կհրապարակվեն:
«Այս տարվա սկզբին մեկնարկած «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին» նախաձեռնությունը այսօր նոր շունչ է հաղորդում մեր մարզերին «Ամառային ներշրչանքի» ներքո: Մեր երեխաները բազմակողմանի տաղանդավոր են, և մեր պարտքն է բացահայտել և նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ամառային ներշնչանք» նախագիծը կներառի Հայաստանի բոլոր մարզերը և երեխաներին կպարգևի ամառային ուրախության նոր պահեր:

Placeholder