16 ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆ, 43 ԴՊՐՈՑ` ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կրթություն, գիտություն
12:30 24/08/2009

16 ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆ, 43 ԴՊՐՈՑ` ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի միջոցներով կառուցվել է 16 կաթսայատուն (մանկապարտեզ, դպրոց, երաժշտական դպրոց), իսկ քաղաքաշինության նախարարության պատվերով մայրաքաղաքում վերանորոգվում է 43 դպրոց: Այս մասին Panorama.am-ին ասաց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը:

Ըստ նրա, կաթսայատների կառուցումն արդեն ավարտվել է, իսկ վերանորոգման աշխատանքները դեռ շատ դպրոցներում շարունակվում են: «Ամռան ընթացքում հիմնական աշխատանքները կատարվել են: Շինարարական աշխատանքները շարունակվում են դպրոցների այն մասերում, որոնք չեն խանգարի աշակերտներին»,- ասաց Ա. Վարդանյանը:
Քաղաքապետարանը 16 կաթսայատների կառուցման համար հատկացրել է 662 մլն 700 հազար դրամ: Կան մեծ կաթսայատներ, որոնք միաժամանակ ջեռուցելու են և դպրոցը, և հարակից մանկապարտեզը:

Այն հարցին, թե՞ կան կոնկրետ ժամկետներ, որ դպրոցները պետք է վերանորոգվեն (օրինակ 5 տարին մեկ կամ 10 տարին մեկ), Ա. Վարդանյանը պատասխանեց, որ ոչ. «Քանի որ մեզ մոտ ոչ բոլոր դպրոցներ են վերանորոգվել, կան դպրոցներ, որ չունեն կաթսայատներ, նախ և առաջ այդ հարցը պետք է լուծենք, այսինքն` բոլորը պետք է մի հարթության վրա դնենք»:

Երևանում գործում է 201 հանրակրթական դպրոց, իսկ ողջ Հայաստանում` 1475:
Placeholder
16 ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆ, 43 ԴՊՐՈՑ` ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ