ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
Մշակույթ
16:20 24/08/2009

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, «Ամառային ներշնչանք» նախագծի հերթական դարձած միջոցառման շրջանակներում այցելել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի տաղանդաշատ երեխաներին:

Տաղանդների բնօրրան Արտաշատը ՎիվաՍել-ՄՏՍ-ին դիմավորել է ամառային տրամադրությամբ` արտահայտված տեղի գեղագիտական դպրոցներում սովորող երեխաների աշխատանքներում: Թեժ մրցույթում ներկայացված ստեղծագործությունների հիմնական թեման ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր:

Այս նախագիծը բացահայտում և զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երևակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ և լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:

«Մենք պետք է խրախուսենք մեր երեխաներին սիրել ստեղծագործական և նորարարական աշխատանքը: Վաղվա օրվա մասին հոգալը մեր այսօրվա պարտականությունն է. այն լուսավոր կլինի, եթե այսօր իմանանք, թե ինչպես դաստիարակել մեր երեխաներին և ինչպես նրանց տաղանդը դարձնել վաղվա բարօրության գրավականը», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգոստոսի 19-ին սկսված «Ամառային ներշնչանք» նախագիծն ընդլայնում է իր սահմանները` ներգրավելով Հայաստանի բոլոր մարզերը և երեխաներին մատուցելով աշխատանքում առողջ մրցակցության բերկրանքի նոր պահեր:
Placeholder
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ՆԱԽԱԳԻԾԸ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ