Վրացական կողմը փորձում է հասկանալ, թե ինչպես է աբխազական աջիկան հայտնվել հայկական շուկայում
Տնտեսություն
12:46 25/08/2009

Վրացական կողմը փորձում է հասկանալ, թե ինչպես է աբխազական աջիկան հայտնվել հայկական շուկայում

Վրաստանի տնտեսության զարգացման նախարարությունը փորձում է պարզաբանել, թե ինչպես են հայկական սպառողական շուկայում հայտնվել Աբխազիայում արտադրվող «Ամցա» տեսակի աջիկաները: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, խնդրի կապակցությամբ մեկնաբանություններ է տվել վրացական նախարարության ներկայացուցիչը: «Չի բացառվում, որ արտադրանքը մաքսանենգ է և արտադրվում է հենց Հայաստանում: Ներկայումս արտաքին գործերի նախարարության օգնությամբ փորձում ենք ստանալ մանրամասներ, որին կհետևի պաշտոնական հայտարարություն», - նշել է ներկայացուցիչը:

Ռուսական «Նյուզ.ռու» կայքի փոխանցմամբ էլ, արձանագրվածը առաջին դեպքն է, երբ Աբխազիայում արտադրվող ապրանքատեսակը պաշտոնապես հայտնվում է հայկական սպառողական շուկայում: Հայաստանի և Աբխազիայի միջև չկան որևէ քաղաքական և տնտեսական հարաբերություններ, չնայած այն հանգամանքի, որ Աբխազիայում բնակվում են մեծ թվով հայեր:

Կայքը նշում է նաև, որ նշված ապրանքատեսակի վաճառքը ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկովյան սուպերմարկետներում իրականացվում է առանց որևէ խոչընդոտի:
Placeholder
Վրացական կողմը փորձում է հասկանալ, թե ինչպես է աբխազական աջիկան հայտնվել հայկական շուկայում