Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուսումնական նոր տարում Արագածոտնի մարզում գործող միակ` Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցին կավելանա ևս 2-ը: Այդպիսիք կբացվեն Թալին և Ապարան քաղաքներում: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը, Թալինում այն ստեղծվելու է բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցի, իսկ Ապարանում` թիվ 3 դպրոցի բազայի վրա: Առաջինում կսովորի շուրջ 100, երկրորդում` 80 աշակերտ:
Այս դպրոցներում դասավանդելու իրավունք ունենալու համար մանկավարժները վերապատրաստական դասընթացներ են անցել Վանաձորի և Գյումրիի պետական մանկավարժական համալսարաններում, ստացել են համապատասխան որակավորում:
Ավագ դպրոցի կարգավիճակը որոշակի փոփոխություններ է ենթադրում կրթական համակարգում: Այսպես, համաձայն կառավարության համապատասխան որոշման, Աշտարակ քաղաքի բոլոր` 6 նախկին միջնակարգ դպրոցներն այսուհետ դարձել են հիմնական: Ավագ դպրոցների ձևավորումից հետո, ըստ էության, նույն սկզբունքով են առաջնորդվելու նաև մյուս 2 քաղաքները` Ապարանն ու Թալինը: Իսկ ավագ դպրոցներում չեն բացվի առաջին դասարաններ, և մյուս դասարաններն էլ կգնան աստիճանական մարման: Այս մասին հայտնեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Placeholder