ՍԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
11:24 28/08/2009

ՍԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ

Այսօր Սևանա լճի ափին, «Մայամի» հանգստյան գոտում, կմեկնարկի «Երաժիշտները հանուն խաղաղությանե միջազգային երաժշտական առաջին ռոք փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպել է «Ֆորշ Ընդ Ֆրենդս» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ և աջակցությամբ:

Կազմակերպիչները հուսով են, որ փառատոնը կդառնա ավանդական, կխթանի նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը: Բացի այդ Փառատոնը միտված է նպաստելու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Փառատոնին մասնակցելու են ռոք և բլյուզ ժանրերի` ընդհանուր առմամբ 75 խմբեր և երգիչներ Հայաստանից, Վրաստանից, Անգլիայից` Ֆորշ, «Ռե Մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Ամրիտա» և այլն:
Placeholder
ՍԵՎԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ