Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
16:50 28/08/2009
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԴՊՐՈՑ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողների համար հատուկ դասընթացների անցկացման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցի նպատակը դասընթացի ունկնդիրների մասնագիտական զարգացումն է:
Օգոստոսի 26-ին և 27-ին ընկերության մասնագետները դասախոսություններ կարդացին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը վերաբերող թեմաներով: Դասընթացը ուսանողներին հնարավորություն ընձեռեց ստանալու գիտելիքներ ամենաառաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին` համատեղելով տեսականը գործնականի հետ, ինչպես նաև լսել իրենց հետաքրքրող հարցերի մասնագիտական պատասխանները:
Նախաձեռնության կարևորագույն առավելություններից է այն, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցը հնարավորություն ընձեռեց մի կտուրի տակ համախմբելու ուսանողների Հայաստանի բոլոր անկյուններից` թույլ տալով նրանց կիսել իրենց փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
«Երիտասարդ սերունդը մեր երկրի ապագան է և այդ ապագայի ձևավորումը մեր պարտականությունն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայի իր մասնագիտական հմտությունները հաղորդել մեր երիտասարդներին: Մեր մասնագետները կշարունակեն իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել աճող սերնդին` պատրաստելով վերջինիս լուսավոր ապագային»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Օգոստոսի 28-ին` ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կամզակերպվեց ընդունելություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի դպրոցը շարունակական նախագիծ է` ընկերության` Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթությանն աջակցման ծրագրի շրջանակներում:

Placeholder