Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
15:16 31/08/2009
«ԿԵՆԳՈՒՐՈՒ 2009» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ 3 ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
«Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի 3 հաղթողներին` Էռնա Պետրոսյանին, Արմինե Հովհաննիսյանին և Հայկ Տեփանյանին այսօր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանձնեց «ՎՏԲ Մանկություն» ավանդային պայմանագրերը` համապատասխանաբար 500 հազար և 250 հազարական դրամի չափով:
Վալերի Օվսյաննիկովը ողջունեց ողջ աշխարհի դպրոցականներին նոր ուսումնական տրավա և գիտելիքի միջազգային օրվա`սեպտեմբերի 1-ի առթիվ, մաղթեց նրանց երջանիկ և խաղաղ մանկություն, լավ տրամադրություն, նորանոր հաջողություներ ուսման մեջ: Նա հույս հայտնեց, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական գալիք մրցույթին Հայաստանը կունենա նոր ձեքբերումներ և հաղթանակներ: Վ. Օվսյաննիկովը հայտնեց, որ «ՎՏԲ Մանկություն» ժամկետային ավանդը կսկսվի գործարկվել վաղվանից: Նա նշեց, որ այս ժամկետային ավանդի նպատակն է օգնել ծնողներին` գումար կուտակել իրենց երեխաների հետագա ծախսերի համար:
«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը հայտնեց, որ հիմնադրամն արդեն նախապատրաստվում է 2010 թվականի մարտի 18-ին անցկացվելիք «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական մրցույթին: Նա նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել 3-11-րդ դասարանի աշակերտները, իսկ մասնակցության համար չկան հատուկ չափորոշիչներ. աշակերտները պետք է գրանցվեն իրենց իսկ դպրոցում և վճարեն 970 դրամ:
«Այբ» կրթական հիմնադրամի տնօրենի խոսքերով, մրցույթի բոլոր մասնակիցները ստանում են մրցանականեր և մասնակցության հավաստագրեր: Նա նշեց, որ 2010 թվականին նախատեսվում է մրցույթի աշխարհագրական սահմանների ընդլայնում` ներգրավելով դպրոցներ Արցախից և Ջավախքից: Դ. Սահակյանը նաև վստահեցրեց, որ հաջորդ տարի մեծ ուշադրություն է դարձրվելու մրցույթի անցկացման որակի բարելավմանը:
Նշենք, որ այս տարի «Կենգուրու-2009» միջազգային մաթեմատիկայի մրցույթը անցկացվել է մարտի 19-ին, որին մասնակցել է ավելի քան 30 հազ. հայ դպրոցական` հանրապետության 570 դպրոցներից: Հիշեցնենք, որ «Կենգուրու» մրցույթը ամեն տարի նուն օրը անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 մլն դպրոցականի մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

Placeholder