ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Կրթություն, գիտություն
18:03 31/08/2009

ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

«Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով» միջազգային ճամբարի մասնակցած պատանիներն ու ուսուցիչներն այսօր հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Միջազգային ամառային ճամբարը, որն իրականացվել է Թուրքիայի Չանակկալե քաղաքում և որին մասնակցել են 14-17 տարիքային խմբի 15 հայ, 19 թուրք և 10 ամերիկացի աշակերտներ, իրականացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այս մասին տեղեկացանք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Հայաստանցի 15 աշակերտների և 3 ուսուցիչների մասնակցությունը ճամբարին կազմակերպվել է «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից: Ճամբարի նպատակն էր օգնել աշակերտներին և ուսուցիչներին նպաստել միջմշակութային շփումներին և ավելի լավ հասկանալ միմյանց: Այս նպատակով աշակերտների համար կազմակերպվել են տարբեր ինտերակտիվ միջոցառումներ, որոնց ընթացքում կիրառվել է Միացյալ Նահանգներից բերված բազմամշակութային գրականություն` անգլերեն լեզվի ուսուցման համար:

Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել սովորել անգլերեն և ծանոթանալ միմյանց մշակույթներին: Աշակերտների համար կազմակերպվել են նաև անգլերեն լեզվի դասընթացներ, միջմշակութային հանդիպումներ: Հայ մասնակիցները ներկայացրեցրել են հայկական մշակույթը` պարերի, ներկայացման և շնորհանդեսի միջոցով: Այցելության ընթացքում մասնկիցները եղել են Ասոսում, Գալիպոլեում:
Placeholder
ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ