ԿԱՆՑԿԱՑՎԻ  ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
11:07 31/08/2009

ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Սեպտեմբերի 11-ից 23-ը Երևանում կանցկացվի Երևանյան միջազգային երաժշտական փառատոն: Արդեն 3-րդ անգամ անցկացվող փառատոնի ընթացքում Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի 12 համերգ:

Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նա նշեց, որ այս տարի փառատոնը նույնպես կունենա բազում անվանի հյուրեր` աշխարհի տարբեր անկյուններից:

Հրավիրված մենակատարների շարքում են Քիմ Քաշքաշյանը (ալտ, ԱՄՆ), Վոլֆգանգ Մայերը (կլարնետ, Գերմանիա), Անահիտ Չաուշյանը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Իլյա Գրինգոլցը (ջութակ, Ռուսաստան), Ջուզեպե Ջակոմինին (տենոր, Իտալիա), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), Դայշին Կաշիմոտոն (ջութակ, Ճապոնիա) և ուրիշներ:

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո:
Placeholder
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ