ՎԱՐՉԱՊԵՏ. ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏնՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Կրթություն, գիտություն
12:12 01/09/2009

ՎԱՐՉԱՊԵՏ. ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏնՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գիտելիքի ու դպրության օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Նորավան գյուղ, որտեղ մասնակցել է գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շենքի բացմանը:

Դպրոցի կառուցման համար պետական բյուջեով հատկացվել է շուրջ 275 մլն դրամ: Վարչապետը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել զարգացման ծրագրերին և խնդիրներին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դպրոցի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետն ասել է. «Ձեզ համար այսօր կրկնակի տոն է: Դուք այսօր նշում եք ոչ միայն սեպտեմբերի մեկը, այլ նաև ուրախանում եք այն առիթով, որ համայնքն ունեցավ իր սեփական դպրոցը: Համոզված եմ, որ այս օրը ձեր համայնքի համար պատմական է լինելու. սա նոր սկիզբ է համայնքի համար, որովհետև որտեղ բացվում է նոր դպրոց, այնտեղ բացվում է նոր հեռանկար»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ դպրոցաշինությունը գնտվում է կառավարության ուշադրության կենտրոնում: ՀՀ վարչապետը նաև նվերներ է հանձնել դպրոցի առաջին դասարանցիներին:

Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏ. ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՏնՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ