Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
10:08 01/09/2009
ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿՆ Է, ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՆ ՈՒ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ
Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում:
Սակայն ողջ աշխարհում նշվող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:
Panorama.am-ի թղթակցին կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ այսօր հանրապետության դպրոցները նախնական տվյալներով կհյուրընկալեն 35 հազ. 400 առաջին դասարանցիների:
Այս տարի նրանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. անցած տարի գրանցվել է 32. 896 առաջին դասարանցի: Նա նշեց, որ այս տարի առաջին դասարանցիների վերջնական թիվը պարզ կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ մարզերից տվյալները կփոխանցվեն նախարարություն:
Հիշցնենք, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3-րդ դպրոց` ողջունելու առաջին դասարանցիներին:

Placeholder