ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ARMENIA EXPO 2009»-Ը
Տնտեսություն
16:32 04/09/2009

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ARMENIA EXPO 2009»-Ը

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «ARMENIA EXPO 2009» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը:

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից անցկացվող «ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին մասնակցեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ցուցահանդես բացման արարողության պատիվը վերապահվել էր նրան:

Վարչապետն իր ելույթում կարևորեց ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը:

«Մեր համոզմամբ, նման միջոցառումները ստեղծում են լավ նախադրյալներ` միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները: Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում` քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձևավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»,-ասաց Տ. Սարգսյանը:

Նա չափազանց կարևոր համարեց, այն հանգամանքը, որ ցուցահանդեսին մասնակցում է 9 երկրից շուրջ 150 կազմակերպություն: Իսկ դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ: Միևնույն ժամանակ, Տ. Սարգսյանը նկատեց, որ ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները նոր գործընկերներ գտնելու և շուկաներ ընդլայնելու ցանկություն ունեն:

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի, ԼՂՀ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություններ, ընկերություններ և միություններ:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ARMENIA EXPO 2009»-Ը